3354 - Լուսազարդն ու Վիշապը
N. Lygeros
Traduit par Achot Akopian
Այդ ժամանակ մի վիշապ էր անցնում այդ գյուղով : Նա իր հետ միշտ ուներ երկաթե տառեր, որպեսզի երբեք չմոռանա իր սիրելի հայրենիքը : Աղետի տարին նա լսել էր բազմաթիվ աղոթքներ, սակայն նա չեր կարողացել օգնել բոլոր իր բարեկամներին : Դիմադրությունն անօգուտ էր, սակայն այն չէր մարում ու նա փրկում էր բոլոր նրանց ում կարողանում էր, ատամներով և եղունգներով: Երբ գազանները բռնեցին նրան ապա նրանց չհաջովեց սպանել վիշապին, քանի որ նա դեռ չէր ապրել իր հազար տարին: Եվ այսպես մի օր, արեւի ճառագայթների հետ, նա փախավ :
Այդ գիշեր նա լսեց փոքրիկ Լուսազարդի աղոթքը : Նա շատ մարդկանց էր տեսել, բայց ոչ ոք չէր աղոթում ուրիշների համար : Եվ նա որոշեց գնալ նրան տեսնել իր գյուղում: Նրան հեշտ էր գտնելը, որովհետեւ նա լուսավորում էր խավարը: Փոքրիկ Լուսազարդը նայում էր նրան, սակայն չէր տեսնում. վիշապը թափանցիկ էր, այն օրվանից, որ թողել էր իր հայրենիքը:
Բայց աղջիկը զգում էր նրա ներկայությունը և կանչեց .
– Ո՞վ է այդտեղ :
– Նա, ռվ լսել է քո աղոթքը :
– Դուք սու՞ րբ եք :
– Իմ երկրում, սրբերը հետո են եկել:
– Ինչու՞ չեմ տեսնում Ձեզ:
– Որովհետեւ չկա պատճառ:
– Ինչի՞ եք նման :
– Իսկ ինչի՞ նման կուզենայիր, որ լինեմ :
– Վ
– Վիշապի՞:
– Դա միայն վախեցնելու համար նրանց, ովքեր ցանկանում են վնասել մարդկանց …
– Դու չե՞ս ուզում, որ մարդու նման լնեմ:
– Ոչ :
– Բայց ինչու՞ :
– Հակառակ դեպքում ինչպե՞ս կպաշտպանեք մեզ:
– Դու կլինես իմ վիշապը :
– Ինչպես ասում են « իմ կողակիցը՞» :
– Ճիշտ ադպես :
– Շատ լավ, Լուսագարդ :
– Ո՞րտեղից գիտեք իմ անունը :
– Ես չգիտեմ, ես այն տեսնում եմ :
– Դուք տարօրինակ եք :
– Դա խանգարու՞մ է :
– Ոչ, այդպես ավելի լավ է : Այդպիսվ ուրիշ ոչ ոք Ձեզ չի ուզի :
– Ես այստեղ եմ քե’զ համար :
– Ինչու՞ եք Ձեզ հետ փոխադրում այդ երկաթե գրերը :
Վիշապն սկսեց պատմել նրան իր արկածները եւ ոքրիկ Լուսազարդը քնեց: Առաջին անգամ կյանքում նա ուրախ էր: Վիշապը կանգնած մնաց նրա կողքին: Այսուհետեւ ոչ ոք չէր վնասի նրան: Ինքը նույնպս վերջապես լույս ունի գիշերվա համար: Փոքրիկկ Լուսազարդը ընդամենը վառվող մոմն էր գոյություն չունեցող մի ազգության, որն սպասում էր հաջորդ պատմությանը , որպեսզի համայն աշխարհն արթնանա: Վիշապի երկաթե տառերով Լուսազարդը կկարողանա գրել:
Լուսազարդն արթնացավ արևածագին ու վիշապի բացակայությանը ուշադրություն չդարձրեց: Աղջիկը զգում էր նրա ներկայությունը միայն այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ուներ: Նա կատարեց տնային աշխատանքները ցույց տալու համար, որ իքն արդեն մեծ է, բայց ոչ ոք դա չնկատեց: Հետո նա վերադարձավ իր սենյակը եւ այնտեղ տեսավ երկաթե տառերը: Վիշապը դանք թողել էր, որ նա չմոռանա իրեն հետ կապված պատմությունը: Աղջիկը փորձեց դրանք բարձրացնլ, բայց նրանք չափազանց ծանր էին: Վիշապն ասել էր, ռր դրանց քաշը հավասար էր հիշողության կշռին: Նա փորձեց կարդալ այն ինչ գրված էր, սակայն չկարողացավ: Դրանք տարօրինակ էին ինչպես վիշապն ինքը: Ու նա հիշեց վիշապին եւ ձայն տվեց նրան.
– Վիշա՞պ:
– Այո, Լուսազարդ:
– Դու որտե՞ղ էիր:
– Քո կողքին:
– Բայց ես քեզ չէի զգում:
– Որովհետեւ դու իմ կարիքը չունեիր:
– Երբ ուրիշների կարիքը չունենք, նրանց մենք չենք զգում:
– Այդպես են ասում:
– Ովքե՞ր, մարդի՞ք:
– Ոչ, մյուսները:
– Իսկ տառերը, նրանք ի՞նչ են ասում:
– Գաղտնիքը:
– Ի՞նչ գաղտնիք:
Վիշապը չպատասխանեց: Նա վերցրեց երկաթե տառերը եւ սկսեց գրել: Լուսազարդը նայում էր անտեսանելի շարժումները , փորձելով հասկանալ նրա միտքը եւ լսել լռության ստեղծագործությունը: Երբ վիշապն ավարտեց, իր ննջասենյակի պատը ծածկված էր նշաններով: Դրանք պատմության դրոշմներն էին, գաղտնիքը վիշապի:
– Իսկ ես ինչպե՞ս կկարդամ դրանք:
– Մատներով:
– Մատներո՞վ: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր:
– Հիմնականը անտեսանելի է աչքերի համար:
Լուսաստղը հպեց իր ձեռքերը պատին. Եւ նա զգաց վիշապի փաղաքշանքը: Նրա աչքերը ուրախությունից լցվել էին արցունքով:
– Դուք ինձ համար ուրիշ բաներ կգրե՞ք:
– Երբ որ դու վերջացնես:
– Ես չեմ ուզում, որ դա վերջանա:
– Ուրեմն ես կգրեմ այն պահին, որ դու կկարդաս, այդպիսով դա երբեք չի վերջանա:
– Այո, ադպես էլ կանեք:
– Ես ադպես էլ կանեմ:
Այսպես Լուսազարդը բաներ էր սովորում մթության լույսի եւ մոռացված երկխոսությունների մասին: Ուրիշ ոչ ոք չգիտեր նրանց գաղտնիքը: Նույնիսկ այն ժամանակ, երբ երեկոյան պետք էր անջատել լույսը, Լուսազարդը կարող էր կարդալ այդ տարօրինակ գիրը: Ամեն օր Լուսազարդը ավելի ու ավելի էր կարդում: Նա ցանկանում էր իմանալ մոռացված բաները: Նա ուզում էր իմանալ ապագայի մասին: Վիշապի հազարամյակը հիշողության մեջ էր պահում մարդկանց աշխարհը: Լուսազարդը գիտեր, որ նա այլեւս մենակ չէ: Նախկինում եղել են մենակության մեջ գտնվող այլ փոքրիկներ եւ ապագայում կլինեն ուրիշները: Միայն թե հիմա կար նաեւ վիշապը: Աղջիկը նայեց կրկն վիշապին խավարի մեջ, այն պահին երբ նա գրում էր իր համար: Այժմ աղջիկը տեսնում էր նրան, քանի որ ինքը գիտեր նրա գաղտնիքը: Նա առաջին անգամ դիպչեց նրա ձեռքին, որ բարձրացնում էր երկաթե տառերը եւ սկսեց գրել իր մտերիմ վիշապի հետ:
Մութն ընկել էր Լուսազարդի գյուղի վա: Մինչդեռ կիսալուսինն այլ տեսք ուներ: Որոշ ստվերներ երեխաներ էին փնտրում : Նրանք ուզում էին մարել հիշողության ապագան, եւ որ ոչ ոք չլսի պապի, տատի պատմածները, նրանք տանում էին երեխաներին: Այդ ստվերները նույն բանն էին արել վիշապի երկրում, բայց այս անգամ նա պատրաստ էր: Նա գրկում է Լուսազարդին, առանց նրան արթնացնելու ու դնում իր ուսերին: Լույսը գլխավերեւում նա դեմ դիմաց կանգնեց ու նայեց ստվերներին: Հենց որ նրանք դա տեսան ապա վախեցան ու կծկվեցին: Նրանք բաց թողեցին երեխաներին, որոնց բերել էին իրենց հետ, որպեսզի միասին դիմակայեն լույսի վիշապին: Բոլոր ստվերները միացան դարձան մի հսկայական ամբողջություն, սակայն վիշապը մնաց անհողդողդ: Ստվերն սկսեց րջափակել նրան ու վիշապն զգաց իր վրա նրա ամբողղջ ծանրությունը:
Բայց երբ ստվերը փորձեց բռնել Լուսազարդին վիշապը թռավ ստվերի վրայով: Խավարը կորցրել էր գլուխը , քանի որ չէր կարողանում բարձրանալ նրան հարվածելու համար: Նա սողում էր գետնին: Այնուհետեւ վիշապը նետվեց նրա վրա լույսի արագությամբ եւ ստվերը կորավ: Այդ պահին Լուսազարդն արթնացաւ: – Որտե՞ղ ենք մենք:
– Քո երազում:
– Ինչու՞:
– Քանի որ դու մտածեցիր իմ մասին:
– Ուրեմն ես քո կարիքն եմ ունեցել…
– Դրա պատճառը չկար:
– Կար նաեւ մի ստվեր:
– Այո, բայց նա արդեն հեռացաւ:
– Դու՞ նրան քշեցիր:
– Լույսը:
– Իսկ երեխաները:
– Այժմ երեխաներն իրենց տներում քնած են:
– Իմ քունն էլ է տանում:
– Ուրեմն ես քեզ կտանեմ տուն:
– Ոչ, դա միայն երազաների համար է: Ես քո ձեռքը կբռնեմ:
– Ինչպես պապի՞կը:
– Այո , ինչպես պապիկը:
– Լաւ, ուրեմն դու էլ ինձ մի պատմություն կպատմե՞ս:
– Ինչու՞:
– Այդպես անում է պապիկը երբ քայլոււմ ենք:
– Եղաւ:
Այսպիսով, վիշապն ու Լուսազարդն առաջացան մթության մեջ: Վիշապը պատմեց քարե ծովի պատմությունը: Լուսազարդը նրան ընդհատում էր խնդրելով որոշ պարզաբանումներ: Եվ այսպես, նա իմացաւ երեխաների մասին, ովքեր սիրում են ծովը : Նա փորձեց պատկերացնել դա, բայց դժվար էր: Նրա գյուղը լեռներում էր եւ նա ծով երբեք չի տեսել: Երբ նրանք հասան իր սենյակը.
– Դու ինձ էլ ծով կտանե՞ս:
– Հիմա՞:
– Ոչ , նախ ուզում եմ այդ մասին երազել:
– Դու պետք է նախ քնես:
– Դու կմնա՞ս ինձ մոտ:
– Միշտ:
– Դու՞ էլ կգաս իմ երազի մեջ:
– Միայն եթե դու իմ կարիքն ունենաս:
– Ես քո կարիքն ունեմ:
– Ուրեմն ծովի մոտ երազում ինձ կտեսնես:
– Դա այն է, ինչ ես ուզում եմ:
– Այդպես էլ կլինի:
Այսպես քնեց Լուսազարդը՝ անտեսանելիի հետ կապույտ երազում:
– Ինչու՞ այդքան կապույտ կա:
– Որպեսզի բոլոր մարդիկ էլ ունենան:
– Այդպես ավելի լավ է: Ես նույնպես ուզում եմ մի քիչ կապույտ:
Լուսազարդը կռացաւ եւ մի բուռ ծով վերցրեց, բայց երբ նա բացեց բուռը տեսաւ, որ այն կապույտ չէ:
– Ի՞նչ է տեղի ունեցել:
– Ներեցե՞ք …
– Կարեւոր չէ, դա այն է միայն, ինչ դու ուզում էիր անել:
– Ինչու ես դու այդքան սիրալիր ինձ հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ ես սխալվում եմ:
– Սխալները վատ չեն: Ես գիտեմ, որ դու ուզում էիր այն ցույց տալ քո տատիկին:
– Ինչպե՞ս իմացար:
– Ինքը չէ՞, որ քեզ պատմություններ է պատմում երեկոյան:
– Այո , այո:
– Ուրեմն դու գիտես, թե ինչ է պետք անել հիմա:
– Նրան ծովի մոտ տանել:
– Դա միակ ճանապարհն է, որ նա կրկին տեսնի կապույտը:
– Որտեղի՞ց գիտես, որ նա այն արդեն տեսել է:
– Ինչ, նրա անունը և քոնը նույնը չե՞ն:
– Այո, ես նրա անունն եմ վերցրել:
– Դու չես վեցրել:.
– Ինչպես կապույտն է:
– Ճիշտ է:
Լուսազարդը կրկին նայեց ծովին: Նա հասկացավ, որ իր տատը վիշապի հետ նույն տեղն էր եկել: Հենց նա էր իրեն առաջին անգամ պատմել վիշապի մասին՝ իր սիրած հեքիաթը: Հենց նա էր ընտրել, որ վիշապ լինի: Եւ տատիկի հեքիաթները հենց վիշապի պատմությունն են:
– Ուզում եմ արթնանալ:
– Բացիր աչքերդ:
Լուսազարդն արթնացավ եւ ձեռքը մեկնեց:
– Դու այստե՞ղ ես:
– Քո կողքին:
– Դու՞ ես օգնել իմ տատիկին:
– Այո:
– Ինչու՞ ինձ ավելի շուտ չասացիր:
– Ո՞վ է հավատում հեքիաթների:
– Բայց դա հեքիաթ չէ, այլ քո պատմությունը:
– Իմ պատմությունն այլեւս գոյություն չունի: Նրանք այն ջնջել են:
– Մենք այն նորից կգրենք:
– Ով կհավատա դրան:
– Մենք կասենք, որ դա հեքիաթ է:
– Նույն բանն էլ տատիկդ էր կարծում:
– Դա՞ է պատճառը, որ նա դարձել է գրող:
– Այն ժամանակ այլընտրանք չկար:
– Իսկ հիա՞:
– Պատմությունը դու՞ր է գալիս քեզ:
– Դա իմ տատիկն է ինձ համար պատրաստել:
– Միայն այսպես…
– Ես կարո՞ղ եմ գրել քո պատմությունը:
– Այո:
– Ինչպե՞ս ես դու այդպես դիմացել երկար տարիներ առանց պատմության:.
– Ես սպասում էի քեզ այդ առասպելում:
– Իսկապե՞ս:
– Ես ապագայի հիշողությունն եմ
– Ես հիշողության ապագան եմ: