1500 - Մեր օտարը

N. Lygeros
Հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը

Օտար մարդն անուն չուներ:
Դրա կարիքը չկար:
Արդեն իսկ դատապարտված էր:
Առանց դատի:
Ամրոցից դուրս էր:
Անհեթեթաբար:
Չգիտեր,սակայն:
ՈՒ ապրում էր ազատ:
Սիրում էր մարդկանց
ու որոշ ծաղիկներ:
Հենց այնպես:
Օրենքից դուրս:
Մարդկայնորեն: